Վրաստանի Օբչա գյուղում (Արևմտյան Վրաստան, Իմերեթի շրջան) Ղրիմ-Կոնգո տենդով վարակված 49-ամյա տղամարդը մահացել է: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Բժիշկների խոսքերով՝ տղամարդը մահացել է բուժօգնության ուշ դիմելու հետևանքով:
Վրաստանում սա այս տարվա առաջին դեպքը չէ: Օգոստոսին երկրի տարածքում՝ հիմնականում Խաշուրի շրջանում, գրանցվել է վտանգավոր վիրուսով վարակման մոտ 20 դեպք: Նրանցից երեքն ավարտվել են մահվան ելքով: