Իռլանդիայի խորհրդարանի վերին պալատը պաղեստինյան տարածքները ճանաչել է պետություն: Դա արվել է առանց քվեարկության, քանի որ Սենատի բոլոր ներկայացուցիչներն ի սկզբանե աջակցել են այդ քայլին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ սենատորների ընդունած բանաձևերը Դուբլինի կառավարության կողմից պարտադիր կատարման ենթակա չեն, սակայն Պաղեստինյան ինքնավարության ղեկավարությունը վերին պալատի որոշումը համարել է տարածքների միջազգային ճանաչման իրենց արշավի աջակցման կարևոր փուլ:
Իռլանդիայում Իսրայելի դեսպան Բոազ Մոդայը փորձել էր տարհամոզել սենատորներին բանաձևի ընդունման հարցում:
Պաղեստինյան ինքնավարությունն ավելի վաղ ճանաչել էին Մեծ Բրիտանիայում և Շվեդիայում: