Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Նախկին ռեկտորն՝ իր տան պայթյունի մասին. «Ժողովուրդ»

Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանն իր դեմ իրականացված մահափորձը դեռևս թյուրիմացություն է համարում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վիլեն Հակոբյանը՝ նշելով, որ թշնամիներ չունի, բոլորը բարեկամներ են:

Եվ այսպես՝ ով և ինչու էր ցանկանում պայթեցնել Վիլեն Հակոբյանի բնակարանը կամ արդյո՞ք ցանկանում էր պայթեցնել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանի հետ:

Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ է կատարվում Ձեր շուրջ, ինչի՞ հետևանք է պայթյունի փորձը:

-Սա ոչինչի հետ կապված չէ, իմ դիմացի բնակարանի վրա է այդ սարքը եղել ու վերագրել են ինձ: Այնտեղ, որտեղ ես եմ ապրում, մուտք ու ելք ունեմ, այդ բնակարանի վրա չի եղել:

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Երևանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատվել: Ըստ տեղեկությունների՝ այդ չօգտագործվող բնակարանը Ձեզ է պատկանում:

-Չգիտեմ: Այն ինձ հետ չեմ կապում, ծայրահեղ դեպքում՝ թյուրիմացություն կարող է լինել:

Իսկ եթե պարզվի հակառակը, որ Ձեր թշնամիներն են Ձեր մահը կամ հարազատների մահը ցանկանում:

-Թշնամիներ չունեմ, չեմ էլ ունեցել, միայն բարեկամներ ունեմ: Ես դեռ ենթադրում եմ, որ դա կարող է երեխաների խաղալիք լինել, դեռ վստահ չեմ, որ դա կարող է մարտական պայթուցիկ սարք լինել:

Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ այն խաղալիք չէ, այլ «Ֆ-1» տիպի նռնակ:

-Չգիտեմ: Կրկնում եմ՝ չեմ կապում իմ հետ, քանի որ, առավել ևս հիմա, ոչ մի ֆինանսական հարցեր չունեմ որևէ մեկի հետ, ոչ էլ աշխատանքային հարցեր կան:

Իսկ նախկինում ունեցե՞լ եք:

-Դե, հիմա…:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում