Google-ը նոր ծառայություն է առաջարկել Inbox էլեկտրոնային փոստի ծառայության համար, որը կհամալրի հայտնի Gmail ծառայությունը: Այս մասին ասվում է Google-ի պաշտոնական կայքում:
Ըստ մշակողների` Inbox-ի գլխավոր խնդիրն է օգտատերերին օգնել կարևոր տեղեկություն փնտրելիս և բջջային սարքավորումներից առօրյա խնդիրների լուծման հարցում:
Inbox-ի գործառույթներից մեկն է նամակներն ըստ կարգավիճակների ավտոմատ և առաջընթացային կերպով դասակարգումը:
Նորույթ են նաև, այսպես կոչված «հայլայթերը», որոնք նամակներից առանձնացնում են ամենակարևոր հատվածները:
Ծառայությունը նաև հիշեցումների կարգավորումներ ունի:
Եվ վերջապես, Inbox-ում գովազդներ չեն լինի` համենայն դեպս առաջիկայում: