Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը` պատգամավորների կոնգրեսը հավանության է արժանացրել Իրաք` 300 ռազմական հրահանգիչներ ուղարկելը: Հաջակցություն այդ որոշման 329 պատգանավորներից կողմ են քվեարկել 314-ը: Իսպանացի մասնագետներն Իրաքի զինշծառայողներին կսովորեցնեն հատուկ գործողությունների իրականացում և ականազերծում, գրում է TASS-ը:
Թագավորության պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը հայտարարել է, որ հրահանգիչներն Իրաք կժամանեն «արդեն այս արվա վերջին և այնտեղ կմնան 6 ամիս»: Գերատեսչության ղեկավարը հստակեցրել է, որ գործողությունն արժե 35 մլն եվրո: