Նիդեռլանդներում ուժի մեջ է մտել բարերում և սրճարաններում ծխելու ամբողջական արգելքի մասին օրենքը: Այս մասին գրում է TASS-ը:
Արգելքն ուժի մեջ է մտել այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը օրինական է ճանաչել ավելի ցածր ատյանի որոշումը, ըստ որի, բացառություն չպետք է համարվեն ոչ մեծ բարերը և սրճարանները` արգելքի տարածման հետ կապված:
Նշենք, որ արգելքը սահմանվել է դեռևս 2008-ից և ուղղված է այն բանին, որպեսզի նախևառաջ ծխախոտի ծխի վտանգից ազատի հաստատությունների աշխատակիցներին և ոչ թե այցելուներին: