Ղրղզստանի նախկին նախագահի որդին` Մաքսիմ Բակիևը երկրորդ անգամ ցմահ բանտարկության է դատապարտվել: Նա մեղավոր է ճանաչվել Ազիաունիվերսալբանկի սոցիալական հիմնադրամից 2 մլրդ սոմ (50 մլն դոլար) դուրս բերելու մեջ: Նման որոշում է ընդունել Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը, գրում է Lenta.ru-ն:
Մաքսիմ Բակիևը, ֆինանսական խորհրդատու Եվգենի Գուրևիչը և Ազիաունիվերսալբանկի նախագահ Միխայել Նադելը մեղավոր են ճանաչվել կոռուպցիայում: Նադելը և Գուրևիչը յուրաքանչյուրը 25 տարվա կալանքի են դատապարտվել` ունեցվածքի բռնագրավմամբ: