Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Քոբանի (Այն-էլ-Արաբ) քաղաքը պաշտպանող քրդերին զենք մատակարարելը սխալ քայլ էր: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի նախագահի խոսքերով` զենքի մի մասը հայտնվել է ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն) ձեռքում:
«Այն, ինչ արվել է այդ հարցում, սխալ էր: Ինչու՞: Քանի որ C-130-ից նետված զենքի մի մասը հայտնվել է ԴԱԻՇ-ի ձեռքում»,- հայտարարել է Էրդողանը: