Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Յորքշիր կոմսությունում անասնաբույժները երկու օր ընտանի կատվին օղի են խմեցրել: Փողոցում խուլիգանները կենդանու վրա անտիֆրիզ են լցրել, և բժիշկը կատվի տերերին խորհուրդ է տվել դրա ազդեցությունը «չեզոքացնել» ալկոհոլով: Բուժումն արդյունավետ է եղել, հաղորդում է The Daily Mirror-ը:
Միսիի տերերը զարմացած էին բժշկի «դեղատոմսից», սակայն նրան երկու օր հիվանդանոցում են թողել, որտեղ կաթիլայինով օղի են «խմեցրել»:
Բուժման կուրսից հետո կատուն լիովին առողջացել է: