Ամերիկացի հայտնի դերասանուհի Քորթնի Քոքսը հանրությանը առանց դիմահարդարման է ներկայացել, գրում է Viva.ua-ը:
«Ընկերներ» ֆիլմի աստղին օրերս լուսանկարել են Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղ հայտնվել է իր նշանած Ջոն Մաքդեդի և դստեր՝ Կոկոյի հետ: 50-ամյա գեղեցկուհին բացարձակապես չի ամաչել առանց դիմահարդարման դեմքից: Անխոս, դերասանուհին հոյակապ տեսք ունի նույնիսկ առանց դիմահարդարման:
Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ Քորթնին ու նրա սիրելին գաղտնի ամուսնացել են, սակայն զույգը չի հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը: