Կանայք կարող են ծանր պայուսակներն ավելի լավ կրել, քան տղամարդիկ: Այս մասին գրում է The Daily Mail-ը` վկայակոչելով ԱՄՆ Կանզաս նահանգի համալսարանի հետազոտողներին: Սովորաբար արշավի մեկնող զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս, որպեսզի ուսապարկի քաշը համապատասխանի մարմնի քաշին, իսկ ավելի ցածր հասակով մարդկանց խորհուրդ են տալիս ավելի թեթև ուսապարկ վերցնել:
Գիտնականների կարծիքով` նման խորհուրդները մոլորության մեջ են գցում: Մասնագետի կարծիքով` ցածրահասակ զբոսաշրջիկները կարող են նաև ավելի ծանր պայուսակներ կրել նորմալ ֆիզիկական պատրաստվածության դեպքում:
Նշվում է, որ տղամարդկանց համար վերոնշյալ խորհուրդը հիանալի պատճառ է մերժել երկրորդ կեսի, օրինակ՝ աստիճաններից ճամպրուկը իջեցնելու խնդրանքը: