Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կարող է հայտնվել «Լիվերպուլ»-ում արդեն նոյեմբերի վերջում, չնայած Բրենդան Ռոջերսի վերջերս հնչեցրած հայտարարությանը, տեղեկացնում է Football.co.uk-ը:
Ռոջերսը շարունակում է դարպասապահներ փնտրել, քանի որ թիմի գլխավոր դարպասապահ Սիմոն Մինյոլեն չի կարողանում կայուն խաղ ցուցադրել:
«Լիվերպուլ»-ի լեգենդ Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ Մինյոլեն դեռ չի կարողացել կարևոր սեյվ կատարել «կարմիրներ»-ի կազմում: