Առնվազն 9 մարդ է վիրավորվել այսօր Արևելյան Երուսաղեմում, որտեղ անհայտ անձն ավտոմեքենայով մխրճվել է տրամվայի կանգառ: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Իսրայելի ոստիկանության ներկայացուցչին:
Նշվում է, որ երեք տուժածների վիճակը ծանր է: Վիրավորվածների թվում կա նաև կին և նորածին: Ըստ ոստիկանության ներկայացուցչի` ամենայն հավանականությամբ խոսքն ահաբեկչական ակտի մասին է: Միջադեպը հետաքննվում է:
Հայտնի է, որ ավտոմեքենայի վարորդը, ով Արևելյան Երուսաղեմի Սիլվան արաբական թաղամասի բնակիչ է, անցյալ տարի արդեն բանտում պատիժ կրել է:
Ըստ Իսրայելի ԶԼՄ-ների` անհայտ անձը մխրճվել է կագառում, երբ կանգնած տրամվայից մարդիկ իջել են: