Հոկտեմբերի 20-ին Նիկոլ Շեզինգերը ներկայացրել է իր նոր՝ Big Fat Lie ալբոմը, որը ստեղծելիս նրան ոգեշնչել են Լյուիս Հեմիլթոնի հետ հարաբերություններում եղած խնդիրները: Նիկոլը ալբոմի թողարկմանը նվիրված ինքնագիր-սեսիային հիանալի տեսք է ունեցել, գրում է Spletnik.ru-ն:
Սպիտակ մինի-կիսաշրջազգեստը և V-աձև բացվածքով սև, կարճ տոպը Pusssycat Dolls-ի կերպարը ցնցող են դարձրել: Կերպարը լրացրել են կարմիր պայուսակն ու կոշիկները: Հարկ է նշել, որ հագուստը շատ համարձակ է, սակայն առանց վուլգարության նշույլի:
Ինչ վերաբերում է Լյուիս Հեմիլթոնին, ապա Նիկոլի հետ նրանց հարաբերությունները հիանալի են: Ալբոմը ներկայացնելուց հետո զույգը, ձեռք ձեռքի բռնած, ուղևորվել է լոնդոնյան Zuma ռեստորան: