Իտալական «Լացիո»-ի սպորտային տնօրեն Իլյի Տարեն խոսել է թիմի գերմանացի հարձակվող Միրոսլավ Կլոզեի մասին, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Օրեր առաջ այդ թեմայով խոսել եմ Կլոզեի հետ, սակայն նա ինձ վստահեցրել է, որ չի պատրաստվում լքել թիմը: Միրոսլավը լավ հարաբերություններ ունի «Կայզերսլաուտերն»-ի հետ, սակայն դա չի կարող տեղափոխության պատճառ հանդիսանալ»,- հայտարարել է Տարեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 36-ամյա Կլոզեն կարող է տեղափոխվել «Կայզերսլաուտերն»: