Սաուդյան Արաբիայի դատարանը դատավճիռ է ընդունել 13 մարդու նկատմամբ, ովքեր մասնակից են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման գործունեությանը: Նրանք բոլորը բանտում կկրեն պատիժը 18 ամսից մինչև 30 տարի, գրում է TASS-ը:
Դատապարտյալները մեղադրվում են «Ալ-Քաիդա»-ի կորիզ ստեղծելու մեջ, որի նպատակը հարևան Կատարում ԱՄՆ զինվորականների վրա հարձակվելն էր: Խմբավորումը նաև մտադրված է եղել մի քանի հոգու Իրաք ուղարկել, որպեսզի վերջիններս «մասնագիտանան» ավտոմեքենաների ականապատման մեջ:
Հանցագործներից ամենաշատ պատժաժամկետը` 30 տարվա ազատազրկում, ստացել են Աֆղանստանի մի քաղաքացի և Կատարի հպատակը: Մյուս 11-ը բանտում կանցակցնեն 1.5 տարուց մինչև 25 տարի: