Իտալական «Ինտեր»-ի նախկին պաշտպան Մարկո Մատերացին Լոնդոնի «Չելսի»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին անվանել է ազնիվ մասնագետ, տեղեկացնում է Sky Sports-ը:
«Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է, ով երբեք չի ստում իր ֆուտբոլիստներին: Անկեղծությունը մարզչի գլխավոր որակն է:
Մոուրինյոն միշտ փորձում էր ամեն կերպ մոտիվացնել մեզ: Նա հիանալի մարտավարություններ է մշակում և ունի հաղթողի հատկանիշներ»,- հայտարարել է Մատերացին: