Խորվաթիայի բռնցքամարտի ֆեդերացիան ցմահ որակազրկել է բռնցքամարտիկ Վիդո Լոնչարին:
Պատճառն այն էր, որ երիտասարդ մարզիկը Զագրեբում տեղի ունեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ ծեծի է ենթարկել մրցավարին:
Լիտվացի Ալգիրդաս Բանիուլիսի հետ մրցավեճում լեհ մրցավար Մագեյ Ձյուրգոն հաղթանակը շնորհել է լիտվացի մարզիկին: Սա նյարդայնացրել է Լոնչարին, որը «մարտը շարունակել է» մրցավարի հետ: