Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը նկատվել է գիշերային ակումբում՝ Էստոնիայի հավաքականի հետ մրցավեճից մեկ օր անց: Այս մասին հայտնում է անգլիական մամուլը:
Երիտասարդ ֆուտբոլիստը մինչև ուշ գիշեր զվարճացել է ակումբում: Նրա հետ են եղել նաև Անգլիայի հավաքականի իր խաղընկերները՝ Ուելբեքը և Չեմբերլենը:
Նշենք, որ Անգլիայի ընտրանու մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել էր, որ Ստերլինգին չի ընգրկել Էստոնիայի հետ խաղի հայտացուցակում, քանի որ ֆուտբոլիստը բողոքել էր հոգնածությունից: