«Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը: Վերջին երեք ամիսների ընթացքում սա արդեն երրորդ գագաթնաժողովն է լինելու, որը նախաձեռնել են եռանախագահող երկրները: Եվ դա ցույց է տալիս այն հաստատակամությունը, որ ունեն եռանախագահները Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը:
Իսկ թե ինչու չկա առաջընթաց, Է.Նալբանդյանի խոսքերով՝ դրա պատճառը ոչ Ղարաբաղն է, ոչ Հայաստանը, ոչ էլ եռանախագահները: «Դա Ադրբեջանն է»,- ասաց Է.Նալբանդյանը: