Գերմանական «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հայնս Յոհայիմ Վացկեն խոսել է Յուրգեն Կլոպի մասին.
«Ես միշտ ասել եմ, որ որոշում պետք է կայացնի մարզիչը: Նա ինքը կորոշի, թե որքան է ցանկանում մնալ «Բորուսիա»-ում: Ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա»-,ասել է Վացկեն:
Նշենք, որ «Բորուսիա»-ն Գերմանիայի առաջնության վերջին 5 տուրում վաստակել է ընդամենը մեկ միավոր՝ խաղալով մեկ ոչ-ոքի և կրելով 4 պարտություն: