Անգլիական «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկին խոսել է իր ապագայի մասին.
«Պայմանագրիս ժամկետն ավարտվում է 2016 թվականին: Ինձ լավ եմ զգում այստեղ: Ակումբի երկրպագուների ու խաղացողների հետ հիանալի հարաբերություններ ունեմ:
Սակայն ես այն ֆուտբոլիստներից չեմ, որ մինչև պայմանգրի ավարտը մնում է պահեստայինների նստարանին: Կփորձեմ զրուցել ակումբի ղեկավարների ու մարզիչի հետ: Եթե այսպես շարունակվի, ես կլքեմ «Արսենալ»-ը»-,ասել է Պոդոլսկին: