Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

ԵՏՄ-ին միանալու առաջին արդյունքը. Հայաստանում բենզինի գները չեն իջնում Ռուսաստանի պատճառով

Միջազգային շուկայում մոտ մեկ ամիս շարունակ նավթի գնի շուրջ 30 տոկոսով նվազումը հայաստանյան շուկայում հանգեցրել է դեռևս միայն 10 դրամով էժանացման: Ոլորտի ներկայացուցիչների, տնտեսագետների խոսքով՝ պատճառն այն է, որ այս ոլորտը ևս մոնոպոլիզացված է, ու հիմնական ներկրողները, հաշվի չառնելով միջազգային գները, շարունակում են գերշահույթներ ստանալ հայաստանյան սպառողների հաշվին՝ գնելով ավելի էժան և վաճառելով ավելի թանկ վառելիք:

Տնտեսագետ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, սակայն, գոնե այս անգամ խնդիրը բոլորովին այլ տեղում է: Խնդիրը տեղական չէ: Նրա խոսքով՝ վերջին շրջանի իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանում:

«Քանի որ այս տարվա հունվարի 1-ից բենզինն ամբողջությամբ, ավելի կոնկրետ՝ մեծ մասամբ ներկրվում է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանում հայտնի երկու խոշոր նավթային ընկերությունները, այդ թվում՝ «Ռոսնեֆթը», նավթի գնի իջեցման պատճառով հսկայական վնասներ են կրել, ուստի հիմա իրենք բենզինի գինը չեն իջեցնում, որպեսզի փոխհատուցեն նավթի գնի անկման պատճառով առաջացած իրենց կորուստները: Իսկ դա նրանց հաջողվում է, քանի որ Ռուսաստանում նրանք մենաշնորհային դիրք ունեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայկ Գևորգյանը՝ հավելելով, որ աշխարհում նավթի գնի նվազմանը զուգահեռ՝ Ռուսաստանում այս օրերին բենզինի գինը աճում է: Եվ քանի որ մեր ներկրող ընկերությունները բենզինը գնում են Ռուսաստանից, այդ պատճառով էլ գինը փոփոխության չի ենթարկվում:

Տնտեսագետի խոսքով՝ բացի այդ, նավթի գնի անկումը միանգամից չի հանգեցնում բենզինի գնի անկման, քանի որ բենզինի գնի մեջ շատ բարձր են հարկերի տոկոսները, տեղափոխման ծախսերը և բազմաթիվ այլ խնդիրներ: «Այսինքն՝ բենզինի գնի մեջ նավթի գնի բաղադրիչը բավականին փոքր է: Դրա համար շատ անկում սպասել պետք չէ: Չնայած տարօրինակ է, որ նավթի գինն արդեն 30 տոկոսով իջել է, իսկ բենզինինը՝ 10 դրամով: Այսինքն՝ Հայաստանում բենզինի գնի չիջնելը երկու բաղադրիչ ունի՝ նախ տեղական ընկերությունների գործունեությունը, և ավելի շատ՝ Ռուսաստանում նավթային մոնոպոլ ընկերությունների գործունեությունը»,-հավելեց Գևորգյանը:

Վերջինիս խոսքով՝ այլ հարց է, թե ինչպես եղավ, որ Հայաստանը սկսեց բենզին ներկրել Ռուսաստանի պես ոչ մրցակցային շուկայից, այլ ոչ, նախկինի պես, Բուլղարիայից և Ռումինիայից, որտեղ մրցակցային մեծ շուկա կա:

«Սա ԵՏՄ-ին անդամակցելու առաջին քայլն էր: Սերժ Սարգսյանը դրանով հպարտանում էր, թե նավթամթերքի ներկրման մասով առաջին քայլն էր և այլն, բայց խնդրեմ, թե ինչ ունենք: Իբր պետք է ավելի էժան գնով նավթ գնեինք, սակայն ունենք այն, ինչ ունենք»:

Հայկ Գևորգյանը ստեղծված իրավիճակում տեսնում է հետևյալ լուծումը, այն է՝ մեր ներկրող ընկերությունները կարողանան բենզին գնել միջազգային մրցակցային շուկաներից, և հետո՝ Հայաստանում այդ ընկերությունները ևս աշխատեն մրցակցային դաշտում: Բայց դե, Ռուսաստանի հետ կնքված պայմանագրով ընկերությունները արդեն իսկ կաշկանդված են եվրոպական շուկայից գնումներ կատարելու առումով:

Ինչ վերաբերում է ստեղծված վիճակում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությանը, ապա այդտեղից մեզ փոխանցեցին, որ իրենք դեռևս գնային դիտանցումներ են կատարում, և միայն ուրբաթ օրը իրենք կունենան վերջնական վերլուծական պատկերը՝ միջազգային գների համեմատականով:

«Վերլուծական բաժնի աշխատակիցները համադրում են միջազգային շուկայի բենզինի գները, նայում են, թե Հայաստանում երբ է ներմուծում կատարվել, ինչ գնով, քանի որ շատ բենզալցակայաններում դեռևս իրացվում է վախօրոք՝ տարեսկզբին ներկրված բենզինը: Մենք նայում ենք նաև, թե որ ներկրողներն են բերել և ինչ գնային քաղաքականություն են վարում, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն ուրբաթ օրը»,- ասաց ՏՄՊՊՀ-ի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում