ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության, ընդհակառակը՝ ցանկանում է, որ միասին լուծեն գլոբալ խնդիրները: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Մենք, իհարկե, չենք ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության, մենք Ռուսաստանի հետ ցանկանում ենք աշխատել այս աշխարհի խնդիրների վրա: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը ևս սա կհասկանա»,- ասելէ նա Բեռլինում Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Նա, ինչպեսև իր գերմանացի գործընկերը, նշել է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցով Մինսկի համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությունը: