Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան, աշխարհի 2006թ. չեմպիոն Ֆաբիո Կանավարոն կասկածվում է հարկային խարդախություններ կատարելու մեջ: Այս մասին տեղեկացնում է La Gazetta dello sport-ը:
Ֆաբիոն, ով կնոջ հետ միասին զբաղվում է զբոսանավեր վարձակալության տալու բիզնեսով, մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ:
Ըստ փաստաթղթերի՝ զբոսանավերն անձնական օգտագործման համար են, բայց հետաքննության արդյունքում պարզվել է հակառակը: Հետաքննությունը շարունակվում է: