Բրազիլացի հարձակվող Ռոբինյոն, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Սանթոս»-ում, մեղադրվում է խմբակային բռնաբարության մասնակցության մեջ: Այս մասին տեղեկացնում է Corriere della Sera-ն:
Միջադեպը տեղի է ունեցել 2013թ.՝ Միլանում: Ռոբինյոն ռեստորանում ընթրելիս է եղել կնոջ ու 5 ընկերների հետ: Նրանց ուշադրությունը գրավել է երիտասարդ աղջիկը, ով նստած է եղել նույն սրահում: Ռոբինյոն կնոջն ուղեկցել է տուն ու վերադարձել ընկերների մոտ: 18-ամյա բրազիլուհին ենթարկվել է խմբակային բռնաբարության:
Միլանի դատախազությունը պահանջել է ֆուտբոլիստի ձերբակալությունը, բայց դատավորը մերժել է պահանջը: