Հետաքրքիր փաստ են բացահայտել Infostrada-ի լրագրողները:
Տեղեկությունների համաձայն` կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին շատ կարևոր ներդրում է ունենում գոլային պահերի ստեղծման ժամանակ:
Նշվում է, որ իր թիմի 1068 գոլային գրոհներից 500-ին Մեսսին անմիջական մասնակցություն է ունեցել: Փսատորեն, Լեոն մասնակցել է իր թիմի գոլերի 50%-ին:
Հիշեցնենք` «Այաքս»-ի դեմ հանդիպմանը Մեսսին գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել: