Միազգային վարպետ Նիկիտա Մատինյանը (Ռուսաստան) Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 3.5 միավոր:
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանը (Հայաստան), Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), ինչպես նաև Դավիթ Գեւորգյանը (Հայաստան) ունեն 3-ական միավոր:
Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են հինգ մասնակիցներ: Մրցաշարն ավարտվելու է հոկտեմբերի 26-ին: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: