Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Նոր գործընթաց Ղարաբաղյան խնդրում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հայտարարել է, որ մի քանի օրից Փարիզում տեղի է ունենալու է Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպումը, և այն նոր լիցք կհաղորդի Ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ չի ցանկանում դիվանագիտական մանրամասներ հայտնել:

Փարիզում տեղի ունենալիք հանդիպումը վերջին երկու ամիսների ընթացքում, ըստ էության, երրորդ եռակողմ հանդիպումն է: Փաստորեն, այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ կազմակերպեցին երեք առանձին եռակողմ հանդիպումներ. Ռուսաստանի գլխավորությամբ՝ օգոստոսին, ԱՄՆ գլխավորությամբ՝ սեպտեմբերին, և հոկտեմբերին էլ՝ Ֆրանսիայի գլխավորությամբ: Ըստ էության, առանցքային, շոշափելի արդյունքը այս ամենի կարելի է համարել այն, որ օգոստոսին չափազանց լարված սահմանային իրավիճակը հանդարտվել է և մտել կայունության փուլ: Սակայն սրան զուգահեռ՝ կարող ենք արձանագրել նոր իրողություն Ղարաբաղյան գործընթացում՝ դա Մինսկի խմբի համանախագահ երկրների առանձին նախաձեռնությունների պրակտիկան է, որն արդեն կարելի է համարել, այսպես ասած, հիմնական բանակցային գործընթացին զուգահեռ ընթացող նոր գիծ:

Այս երևույթն իհարկե արտացոլում է այն իրողությունները, որ տեղի են ունենում աշխարհաքաղաքական հարթության վրա: Մասնավորապես, տեղի է ունենում Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի իզոլյացիոնիստական քաղաքականություն, ՌԴ-ն ենթարկվում է պատժամիջոցների, և նրա կարծիքը միջազգային հարցերում ավելի ու ավելի քիչ նշանակության է արժանանում: Եվ բնական է, որ այս իրավիճակը վաղ թե ուշ օբյեկտիվորեն անդրադառնալու էր Մինսկի խմբի գործունեության վրա: Խումբը դե յուրե կա, սակայն դե ֆակտո կարելի է ասել, որ այն դարձել է ապակենտրոն գործողությունների հարթակ, և համանախագահներից յուրաքանչյուրը փորձում է իր դերակատարումն առաջ մղել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Այս ֆոնին Ղարաբաղից հնչում է նախագահ Բակո Սահակյանի հրավերը Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին: Ցանկացած հրավեր, իհարկե, լավ բան է, հատկապես, որ ղարաբաղյան հյուրասիրության և հյուրընկալության հարցում կասկածներ չեն կարող լինել: Սակայն Ղարաբաղի նախագահի հրավերը, մեղմ ասած, ադեկվատ չէ այն գործընթացներին, որ այսօր տեղի են ունենում աշխարհում և դրսևորվում ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Խնդիրն այն է, որ տրանսֆորմացիաների ներկայիս փուլում հռչակագրային քաղաքականությունը ամենանվազ պահանջվածը և արդյունավետը կարող է լինել, իսկ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված հրավերը հենց հռչակագրային բնույթի է այն պարզ պատճառով, որ ոչ մի կասկած չկա հրավերի անարձագանք մնալու հարցում: Այսինքն՝ հասցեատերերը նույնիսկ մերժելը հարկ չեն համարի: Մինչդեռ, սրա փոխարեն, այսօր տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներում սուբյեկտները կամ սուբյեկտային հավակնություն և նպատակներ ունեցող կազմավորումները, լինեն դրանք ճանաչված թե չճանաչված պետություններ, իրական հնարավորություն են ստացել իրենց խոսքն ասելու նոր ձևավորվող աշխարհում:

Բանն այն է, որ արդեն ձևավորված, հարաբերություններ կառուցած, միջազգային համակեցության գործող, ամրապնդված նորմերի պայմաններում գոյություն ունեցող աշխարհում նոր խոսքի հնարավորությունն իսկապես փոքր է, և նման է, այսպես ասած, սեփական կանոնադրությամբ օտար մենաստան մտնելուն: Սակայն աշխարհակարգի կամ նմանատիպ մասշտաբային աշխարհաքաղաքական փոփոխությունների ընթացքում հատկապես փոքր, ռեսուրսներով նվազ սուբյեկտները և կազմավորումները ստանում են նոր խոսքի հնարավորություն, քանի որ ձևավորվում է դրա, այսպես ասած, համաշխարհային պահանջարկը:

Եվ հենց սրա համար էր նաև, որ 1988-ից հետո աշխարհում լավ լսվեց հայ ժողովրդի խոսքը, որովհետև դա մի ժամանակաշրջան էր, երբ աշխարհում կրկին գլոբալ փոփոխություններ էին: Եվ այսօր էլ գլոբալ փոփոխությունների շրջան է, այսինքն՝ խոսքի պահանջարկի շրջան, հետևաբար Հայաստանի ու Ղարաբաղի համար հնարավորություն է՝ հանդես գալ նոր գաղափարներով, հանդես գալ արժեհամակարգային նոր և համարձակ նախաձեռնություններով, որոնք այսօր առավելագույնս լսելի կլինեն աշխարհում: Իսկ դա բնականաբար ենթադրում է կրավորական կեցվածքի հաղթահարում, որն արդեն կապվում է ներքին կյանքում մի շարք առանցքային փոփոխությունների հետ:

Սրա փոխարեն՝ Հայաստանն ու Ղարաբաղը, որքան ավելի մեծ է դառնում խոսուն նախաձեռնությունների պահանջարկն ու պատեհ է դառնում աշխարհաքաղաքական միջավայրը դրա համար, այնքան ավելի կրավորական և իներտ են դառնում քաղաքական վարքագծի իմաստով և՛ ներքին, և՛ արտաքին ոլորտների հանդեպ, և ամենագեղեցիկ հրավիրատոմսն անգամ ի զորու չէ որևէ հրավեր հակակշիռ դարձնել այդ կրավորականությանն ու իներտությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում