Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի ափից ոչ հեռու հայտնաբերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի գերմանական սուզանավ և ամերիկյան առևտրային նավ ՝ հայտնում է The Local-ը:
Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ԱՄՆ ազգային վարչության հետազոտողները հայտնաբերել են երկու նավերը Հյուսիսային Կարոլինայի ափից 48 կմ հեռավորության վրա: Նավերը գտնվել են միմյանցից 240 մետր հեռավորության վրա:
Կազմակերպության ներկայացուցիչ Դևիդ Ալբերգի խոսքով՝ քչերն են գիտակցում, թե որքան է մոտեցել պատերազմն ամերիկյան ափերին:
Նավերը բախվել են 1942 թվականի հուլիսի 15-ին, երբ առևտրային նավերի շարասյունը, որը Նորֆոլկ քաղաքից (Վիրջինիա) Ֆլորիդա էր ուղևորվում, հարձակման է ենթարկվել գերմանական U-576 սուզանավի կողմից: