«Լիվերպուլ»-ի ավագ Սթիեն Ջերարդն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի «Ռեալ»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին:
««Լիվերպուլ»-ի խաղացողներից յուրաքանչյուրը հասկանում է, որ «Ռեալ»-ի դեմ խաղում «ուղևորներ» լինել չեն կարող, այլ կերպ «արքայական ակումբ»-ը կոչնչացնի մեզ: Դա վերաբերում է նաև ինձ: Յուրաքանչյուրն, ով այսօր դուրս կգա խաղադաշտ, պետք է գերազանց մարզավիճակում լինի:
Մենք խաղալու ենք Եվրոպայի լավագույն ակումբի դեմ :Բոլորս գիտենք, որ «Ռեալ»-ն աննկարագրելի հզոր թիմ է»,- The Guardian-ը մեջբերում է Ջերարդի խոսքերը: