Լույս է տեսել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի կենսագրության նոր տարբերակը, որտեղ մասնագետը, մասնավորապես, իր կարծիքն է հայտնել Դևիդ Մոյեսի աշխատանքի վերաբերյալ:
«Նշանակելով Մոյեսին, հաշվի էինք առնում այն հանգամանքը, որ նա 11 տարի գլխավորել է «Էվերթոն»-ը և դրսևորել իրեն որպես աշխատասեր, հետևողական մասնագետ: Ճիշտ է, նա ոչ մի տիտղոս չէր նաճել:
Մոյեսը մեծ թռիչք կատարեց դեպի վեր, բայց այդպես էլ չկարողացավ հասկանալ, թե որքան մեծ ակումբ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը»,- գրքից մի հատված է մեջբերում The Guardian-ը: