«Ա1+»-ի փոխանցմամբ՝ պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել։
Պարոն Զաքարյանը համոզված է՝ գործն անպայման պետք է վարույթ ընդունվի, բայց հաշվի առնելով դատական համակարգի կախվածությունը իշխանություններից` վարույթ ընդունելու հավանականությունը նվազում է։
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման։ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը նրան մեղավոր էր ճանաչել խարդախության մեջ։ Վճռով հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվի նաև 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում