Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Հայաստանում գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ բազմաթիվ խնդիրների պատճառով»

«Գյուղատնտեսությունը զարգացնելու համար միայն շուկան չէ, որ կարևոր է: Որպեսզի գյուղմթերք արտադրողներն ավելի շատ ապրանք արտադրեն, դրա համար գյուղատնտեսությունը պիտի զարգանա: Իսկ գյուղատնտեսության զարգացման համար նշանակություն չունի, թե երկիրն այդ միության մեջ է, թե ոչ»,- «Ժամանակի» հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության պատգամավոր, «Մապ» գործարանի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի համար ստեղծվող նոր հեռանկարներին:

Պատգամավորը գտնում է, որ ԵՏՄ-ին անդամակցելը մեր երկրի գյուղատնտեսության զարգացման համար լավ հեռանկար է: Մեր երկիրը դարերով եղել է գյուղատնտեսական երկիր, դարեր շարունակ մնալու է գյուղատնտեսական: Իսկ այս ընթացքում, նրա խոսքերով, Հայաստանը պետք է աշխատի իր գյուղմթերքի արտահանումն ընդլայնել ոչ միայն ՌԴ-ում, այլև ԵՏՄ մյուս երկու երկրներում՝ Ղազախստանում և Բելառուսում: Բայց Հայաստանի գյուղատնտեսությունն առայժմ չի կարող զարգանալ, քանի որ կան բազմաթիվ խոչընդոտող խնդիրներ:

«Առաջին հերթին այն, որ Հայաստանում գյուղատնտեսական ոլորտում չկա ապահովագրություն, գյուղացու բերքը գարնան ցրտահարումից ու կարկտահարումից ապահովագրված չէ: Երկրորդ՝ գյուղացին օրը 24 ժամ ջուր ունենալու խնդիր ունի, գյուղացին չի կարող էժան վարկեր վերցնել: Նոր տեխնիկաներ են անհրաժեշտ, Խորհրդային Միության համար անհրաժեշտ տեխնիկան մեծ հողերի համար էր նախատեսված: Լուրջ ներդրումային խնդիր կա: Եվ, որ ամենակարևորն է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի 450 հազար հեկտար հողատարածքի յուրաքանչյուր հեկտարը 5000 դոլարի չափ եկամուտ տա: Նաև մեր երկրում չպետք է անմշակ հող մնա»,- ասաց Ա. Պետրոսյանը` ավելացնելով, որ մեր երկրում մշակելի հողատարածքների մոտ 40 տոկոսը չի մշակվում:

Նրա կարծիքով` գյուղատնտեսությունը զարգացնելու և դեպի ԵՏՄ անդամ երկրներ արտահանումն ավելացնելու համար անհրաժեշտ է նաև զարգացնել ջերմոցային ու սառնարանային տնտեսությունները: Ա. Պետրոսյանը նաև փաստեց, որ այսօր Հայաստանում գործող գյուղմթերքի վերամշակման գործարաններն իրենց տեխնոլոգիական հզորություններով ու հնարավորություններով ավելի մեծ են, քան թե գյուղացին կարող է մթերք ապահովել: Ուստի` այսօր այդ հզորությունները լիարժեք չեն օգտագործվում, քանի որ անհրաժեշտ չափի ապրանք չկա: «Հո միայն գործարան ու շուկա գտնելով չէ, պետք է նաև հումք լինի: Պարադոքսն այն է, որ այսօր մենք ունենք շուկա, համապատասխան գործարաններ ունենք, բայց չունենք համապատասխան գյուղմթերք: Գյուղատնտեսությունը գիտություն է, բայց մենք այսօր դրան նայում ենք գյուղացու աչքերով»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում