«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է այսօր կայանալիք «Ռեալ»-ի դեմ մրցավեճը:
Թիմերը հանդիպելու են Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում:
«Այսպիսի խաղերի մասին խոսում են տարիներ շարունակ: Ջերարդի՝ «Ռեալ»-ի հետ նախորդ խաղում խփած 2 գոլերի մասին խոսում են առ այսօր: Թիմային ոգին ու բնավորությունը մեզ հնարավորություն են տալիս հաջողության հասնել:
Այդ հատկանիշները մեզ պետք է օգնեն նաև այսօր: Պետք է դուրս գալ խաղադաշտ ու հաղթել «Ռեալ»-ին»,- հայտարարել է Ռոջերսը: