Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կամ աշխատել, կամ երեխա ունենալ. նոր օրենքը կհանգեցնի ծնելիության նվազմանը

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը թեև հավանության է արժանացել կառավարության կողմից, սակայն հասարակական կազմակերպությունները, հղի կանայք, ինչպես նաև տղամարդիկ սկսում են ակցիաներ: Այս հինգշաբթի՝ ժամը 12:30-ին, նրանք առաջին մեծ ակցիան կիրականացնեն կառավարության շենքի մոտ: Իսկ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 14.30-ին, ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ այդ նախագծերի փաթեթի քննարկման թեմայով, որին կմասնակցեն նաև ՀԿ ներկայացուցիչներ, իսկ նրանք, ովքեր չեն մտնի ԱԺ, ակցիա կանեն ԱԺ-ի դիմաց:

Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի նախագահ Աննա Նիկողոսյանը:

Նա անտրամաբանական որակեց այս երկու նախագծերը, քանի որ մի կողմից ասում են՝ բյուջեում ճեղքված կա, ռեսուրսները բավարար չեն, այդ պատճառով պետությունը որոշակի գործողություններ է անում նպաստների գումարները կրճատելու ուղղղությամբ, բայց մյուս կողմից չաշխատող կանանց են որոշում տալ գումար, և ստացվում է՝ նպաստի համար ավելի շատ գումար է հատկացվելու, պարզապես աշխատող կանանց հաշվին: Աննա Նիկողոսյանի խոսքով՝ պետությունն ինքն իրեն հակասում է:

Ամենամեծ խնդիրն այս նախագծերում, զրուցակիցիս խոսքով, այն է, որ ոտնահարվում են աշխատող կանանց իրավունքները՝ կնոջը դնելով երկընտրանքի առաջ՝ ունենա՞լ երեխա, թե՞ ոչ, փոխանակ պետությունը դնի այնպիսի պայմաններ, որ աշխատող կանայք կարողանան ռեալիզացվել և՛ աշխատանքում, և՛ ընտանիքում ու չհայտնվեն ընտրության առաջ՝ դու կամ պետք է աշխատես, կամ երեխա ունենաս: Եվ սա կհանգեցնի նրան, որ ավելի կնվազի ծնելիությունը:

Աննա Նիկողոսյանը նկատեց, որ օրինագիծը հասարակության կողմից մեծ դժգոհությունների է արժանացել, որովհետև այն մի շարք օրենքներ է խախտում և նպաստում է աշխատող կանանց իրավունքների ակնհայտ ոտնահարմանը:

«Օրինագծում կան մի շարք կետեր, որոնց հետ մենք կատեգորիկ համաձայն չենք: Կետերից մեկը վերաբերում է նրան, որ աշխատող կանանց նպաստները կրճատվում են, մասնավորապես կրճատվում են այն փաստի հիման վրա, որ սահմանվում է աշխատանքային ստաժ, այսինքն՝ աշխատանքային ստաժի հիման վրա է հաշվարկվում նպաստը և տրվում են որոշակի շեմեր. եթե վերջին գործատուի մոտ կինը աշխատել է մինչև մեկ տարի, ապա ստանում է աշխատավարձի 40 տոկոսի չափով նպաստ, 140 օրվա համար, եթե 1-3 տարիների ստաժ ունի՝ 60 տոկոսը, ու միայն երեք և ավելի տարիների դեպքում՝ 80 տոկոսը: Ամենաակնհայտ ոտնահարումն այն է, որ հաշվարկվում է կնոջ վերջին աշխատանքում ունեցած ստաժի հիման վրա: Սա ակնհայտորեն կանանց աշխատանքի ազատ ընտրության իրավունքի ոտնահարում է, որը սահմանված է ՀՀ սահմանադրության 32-րդ հոդվածով»,- ասաց Աննա Նիկողոսյանը:

Ստացվում է՝ կինը կարող է երկար տարիների ստաժ ունենալ մի կազմակերպությունում, բայց վերջերս փոխած լինել իր աշխատանքը, և այդ տարիների ստաժը զրոյացվում է, և հաշվարկվում է վերջին գործատուի մոտ ունեցած ստաժի հիման վրա:

«Քանի որ նպաստը կամ փոխհատուցումը վճարում է պետությունը և ոչ գործատուն, մենք համարում ենք, որ նման նախապայման դնելը ոտնահարում է կանանց աշխատանքային իրավունքը»,- ասաց նա:

Նա նշեց, որ դժգոհություն կա նաև տոկոսաչափերից, որովհետև ՀՀ-ն հարում է Եվրոպական սոցիալական խարտիային, իսկ խարտիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ պետք է մայրության նպաստները մոտ լինեն կանանց միջին աշխատավարձին, բայց սահմանված 50 և 60 տոկոսը ակնհայտորեն խարտիայի 8-րդ հոդվածի խախտում է: Եվ եթե նայենք սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի նախադեպերը, օրինակ՝ Լատվիայի օրինակը, 70 տոկոսից ցածր դրույքաչափերը համարվում են խարտիայի ոտնահարում:

Բացի այդ, նպաստի վերին շեմ է սահմանվել, և բարձր աշխատավարձ ստացող կանայք չեն կարող առաջին և երկրորդ երեխայի դեպքում ավելի շատ նպաստ ստանալ, քան նվազագույն աշխատավարձի յոթնապատիկը, երրորդ երեխայի դեպքում՝ տասնապատիկը, այսինքն՝ այն կանայք, ովքեր բարձր վարձատրվող աշխատանք ունեն, նոր օրինագծի համաձայն նրանց նպաստը էականորեն նվազեցվում է:

«Կարծում ենք, որ այս օրինագիծը լեգիտիմ ակնկալիքն է ոտնահարում, որովհետև շատ կանայք, ովքեր հիմա հղի են, ունեն լեգիտիմ ակնկալիք որոշակի գումար ստանալու նպաստներից, բայց նոր օրինագծով, որը 2015-ի հունվարից պետք է մտնի ուժի մեջ, այդ կանայք զգալիորեն քիչ գումար են ստանում, քան իրենք պլանավորում են, և իրենց լեգիտիմ ակնկալիքի խախտում է տեղի ունենում:

Այս նախագիծը, նրա խոսքերով, սոցիալական պետության գաղափարին է հակասում, որովհետև միջին շերտի կանանցից վերցնում են իրենց գումաները և տալիս միջին օղակ հանդիսացող կանանց»:

Ի դեպ, նախատեսվող ակցիաներին կմիանան աշխատող կանայք, հղիներ, նաև տղամարդիկ, քանի որ, ինչպես նշեց զրուցակիցս, սա միայն կանանց խնդիրը չէ, այլ ընտանիքի բյուջեին հարվածող օրինագիծ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում