Հայաստանի արտաքին մարտահրավերները, որոնք առկա էին 4 տարի առաջ, պահպանվում են նաև այսօր: Այս մասին Մամուլի ազգային ակումբի և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ անդրադառնալով Հայաստանի խնդիրներին:
Նա նշեց, որ այն արտաքին մարտահրավերները, որոնք Հայաստանին զգացնել են տվել դեռևս չորս տարի առաջ, այսօր ևս պահպանվում են և իրենց մասին հիշեցնում:
«Չնայած դրան՝ ես հաստատում եմ, որ անցած չորս տարիների ընթացքում Հայաստանը գրանցել է առաջընթաց տարբեր ոլորտներում՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլն: Առաջընթաց կա. երբ եկել էի, կային այլ խնդիրներ, որոնց մասին այսօր չի խոսվում»,- ասաց Ռենոն: