Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

ԴԱԻՇ-ի զինյալները սպանում են ոչ միայն արևմտյան երկրների լրագրողներին. The Guardian

ԴԱԻՇ-ի զինյալների կողմից ամերիկացի լրագրողների մահը շատ է մտահոգել արևմտյան հասարակությանը: Սակայն համաշխարհային ԶԼՄ-ները չեն շտապում պատմել 17 իրաքցի լրագրողների ճակատագրերի մասին, ովքեր նույնպես անմարդկային կերպով սպանվել են ահաբեկիչների կողմից: Եվս մոտ 80 սիրիացի լրագրողներ ենթադրաբար պատանդվել են:

Ինչպես նշում է The Guardian բրիտանական թերթի հեղինակ Ջոն Հենլին՝ Սթիվեն Սոթլոֆի և Ջեյմս Ֆոուլիի սպանությամբ տեսագրություններն արևմտյան ԶԼՄ-ների համար դարձել են ինքնատիպ «հիթ»: Քչերը գիտեն, որ հոկտեմբերի 13-ին ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլ քաղաքում գնդակահարել են իրաքյան ՍԱԴԱ գործակալության թղթակից Մուհամմադ Ալ-Ադիկին: Նրա մահվան մասին իրավապաշտպան կազմակերպություններին հայտնել է Քրդական դեմոկրատական կուսակցության խոսնակը: Հենլին հստակեցնում է, որ թղթակցի հարազատները վիճարկում են նրա մահվան փաստը:

Հոկտեմբերի 10-ին Սամարա քաղաքում հրապարակայնորեն գլխատվել է երեք երեխաների 37-ամյա հայր Ռաադ Մուհամմադ Ալ-Ազաուին՝ լուսանկարիչ և օպերատոր, ով ռեպորտաժներ է պատրաստել «Սամա Սալահ ալ-Դին» հեռուստաալիքի համար:

Ընդհանուր առմամբ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից երկրի տարածքում առևանգվել է ԶԼՄ-ների 80 ներկայացուցիչ, նրանցից 20-ի ճակատագիրն անհայտ է:

«Լրագրողներ առանց սահմանների» ֆրանսիական կազմակերպությունը հայտնում է, որ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հեռուստաալիքների մեծ մասը դադարեցրել է աշխատանքը: Աշխատակիցները դառնում են առևանգումների զոհ կամ մշտապես սպառնալիքներ ստանում:

Իրաքում և Սիրիայում անհետացած լրագրողների շարքում The Guardian-ը հիշատակում է 7 ԶԼՄ-ների աշխատողների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում