Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ թիմի ղեկավարությունն ու մարզչական շտաբն, իսկապես, հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակող Մարկո Ռոյսի ծառայություններով:
«Երբ «Բավարիա»-ն զբաղվում է որևէ հարցով, ապա դա լուրջ է անում: Ընդհանրապես, մենք լուրջ ենք մոտենում ցանկացած հարցի, որով զբաղվում ենք»,- Sport-ը մեջբերում է Բեկենբաուերի խոսքերը:
Հիշեցնենք` օրեր առաջ Ռումենիգեն հայտարարել է, որ «Բավարիա»-ի ղեկավարությունը կուսումնասիրի Ռոյսի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը: