Friday, 19 04 2024
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

«Սնիկերսը» «մենակ» ուտելու համար սերժանտները շարքային Սարգիսին հասցրել են ինքնասպանության

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը ջոկերի հրամանատարներ են եղել, կոչումով՝ կրտսեր սերժանտ:

Նրանք ընդգրկված են եղել հենակետում մարտական հերթապահության կազմում:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Միսակյանը ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում տարբեր օրերի հալածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Ս.-ին: Մեղադրել է, թե տնից ուղարկված սննդամթերքը մենակ է ուտում, սեռական բնույթի հայհոյանք է տվել, հեռախոսի մարտկոցը չտալու համար էլ բռունցքով հարվածել է զինվորի կրծքավանդակին:

2012 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում, ըստ դատական ակտի, հենակետի գետնատնակում Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը դարձյալ քննադատել են Սարգիսին, նրա արարքը՝ ուղարկված սննդամթերքը իբր թե մենակ ուտելը, համարել են չ….ն:

Ըստ դատական ակտի՝ նվաստացնող վերաբերմունքի պատճառով տուժողը, գտնվելով ընկճված հոգեվիճակում, իրեն ամրակցված ինքնաձիգից գետնատնակի դիմաց կեսգիշերին կրակոց է արձակել և ինքնասպան է եղել:

Արթուր Միսակյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, թե մինչև օրս էլ տեղյակ չէ, թե իրականում ինչ է պատահել տուժողին: Սարգիսի հետ, ըստ ամբաստանյալի, բոլոր զինծառայողները եղել են նորմալ հարաբերությունների մեջ: Ինքն ու Արտաշեսը նրան վատ չեն վերաբերվել, երբևէ չեն վիրավորել: Չի եղել դեպք, որ Սարգիսը հենակետում մենակ ուտի, ու նրան դրա համար նախատեն:

Արթուր Միսակյանը հայտարարել է, որ նախաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, դրանք տվել է վախի, սպառնալիքների ու ճնշումների ազդեցության տակ:

Արտաշես Խաչատրյանն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, միայն՝ որ առանց հենակետի ավագի թույլտվության գնացել է մեկ այլ հենակետ՝ կառուցվածքին ծանոթանալու:

Նոյեմբերի 4-ին ժամը 18-ից մինչև 18-ն անց 30 րոպե եղել է այդ հենակետում, իրեն սուրճ են հյուրասիրել: Հաջորդ օրն իմացել է, որ շարքային Սարգիս Ս.-ն մահացել է: Խաչատրյանը պնդել է, որ նրանց հենակետում եղած ժամանակ ինքը Սարգիսի հետ չի խոսել, նրան չի վիրավորել, չի ծաղրել, նման բաներ անելու մտադրություն չի ունեցել:

Դատարանն արժանահավատ է գնահատել ամբաստանյալ Արթուր Միսակյանի նախաքննական ցուցմունքները:

Արթուր Միսակյանը, ըստ դատական ակտի, իր պաշտպանի ներկայությամբ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ ցուցմունքներ է տվել, թե հենակետ գնալու ճանապարհին Սարգիսն իրեն ասել է, թե տնից ուտելիք են ուղարկել, մեջը «Սնիկերս» կա, հասնեն հենակետ, միասին կուտեն:

Հաջորդ օրը հենակետում ինքը Սարգիսին ասել է, որ «Սնիկերսը» բերի՝ ուտեն, բայց Սարգիսը պատասխանել է, թե համածառայող Թովմասի հետ արդեն կերել է:

Նույն օրը ինքը զրուցել է Թովմասի հետ, ով ասել է, թե Սարգիսի հետ «Սնիկերս» չի կերել: Ստելու և շոկոլադը մենակ ուտելու համար նախատել է Սարգիսին, նա գլուխը կախել ու լռել է:

Նոյեմբերի 4-ին, ժամը 19-ի սահմաններում հերթափոխից գնացել է գետնատնակ, տեսել է, որ մեկ այլ հենակետից իրենց մոտ է եկել Արտաշես Խաչատրյանը:

Վերջինս տեղեկացել է, որ Սարգիսը տնից ուղարկված սննդամթերքը մենակ է ուտում, ասել է. «Արա՛ Սաքո, պոստում մենակ քաղցր ես ուտո՞ւմ, գիտե՞ս, որ դա չ…ն ա»: Սարգիսը չի պատասխանել: Պառկել է մահճակալին:

Արտաշեսը կանչել է նրան, պահանջել է, որ հեռախոսի մարտկոցն իրեն տա: Սարգիսը հանել է հեռախոսի մարտկոցն ու տվել է նրան:

Որոշ ժամանակ անց Սարգիսը դուրս է եկել գետնատնակից, քայլել դեպի ճաշարան: Արտաշեսը նրա հետևից հայհոյանքով պահանջել է, որ իր համար ջուր բերի: Սարգիսը ջուրը բերել է:
Ժամը 21-ի սահմաններում Արտաշեսին ճանապարհել են: Նա բացականչել է. «Արա՛ Սաքո, գոհ ե՞ս, հա՞»: Սարգիսը չի պատասխանել:

Կեսգիշերին մոտ գետնատնակի կողմից կրակոց է լսվել: Մտածել է՝ հակառակորդն է կրակել, հետո իմացել է, որ Սարգիսն ինքնասպան է եղել:

Վկա Գոռը դատարանում հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից, ասել է, թե դրանք տվել է սպառնալիքների ու վախի ազդեցության տակ: Այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերով Գոռի պնդումները հերքվել են:
Վկան նախաքննական ցուցմունքում հայտնել է, թե հոկտեմբերի 28-ին տեսել է, որ Արթուր Միսակյանը ճաշարանում հրամայական տոնով բջջային հեռախոսի մարտկոց է ուզել Սարգիսից՝ ասելով. «Տո՛ւր արա, ի՞նչ ես անում ակումուլյատորը»: Նա բռունցքով հարվածել է Սարգիսի կրծքավանդակին: Սարգիսը չի պատասխանել, հեռախոսի մարտկոցը տվել է նրան: Ինքը նախատել է Արթուրին նման վարքի համար: Նկատել է, որ Սարգիսն անտրամադիր է:

Նույն օրը նկատել է, որ Սարգիսը արևածաղկի սերմեր է չրթում դիտակետում, նրան դիտողություն է արել առանձին և անձնակազմի ներկայությամբ:

Նոյեմբերի 2-ին լսել է, որ Արթուր Միսակյանը վիրավորական արտահայտություն է արել Սարգիսի հասցեին:

Նոյեմբերի 4-ին իրենց հենակետ եկած Արտաշեսը հարցրել է՝ ամեն ինչ նորմա՞լ է: Արթուրը պատասխանել է, թե ամեն բան նորմալ է, բացի Սաքոյից, որովհետև նա ուտելիք է բերում հենակետ, գրպաններն է լցնում ու մենակ ուտում, հետո էլ ստում է, թե ակումուլյատոր չունի: Մի խոսքով՝ չ…ն է անում:

Արտաշեսը նույն որակումն է տվել, իսկ այդ ժամանակ Սարգիսը ներկա է եղել՝ իր մահճակալին պառկած:

Արտաշեսը հրամայական տոնով նրան կանչել ու հարցրել է՝ արա՛, խի՞ քեզ լավ չես պահում:

Սարգիսը չի պատասխանել, շրջվել է, որ հեռանա, Արտաշեսը հայհոյանքով նրանից ջուր է ուզել: Սարգիսը ջուրը բերել է ու զզվանքով դրել է սեղանին: Նույն օրը կեսգիշերին Սարգիսն ինքնասպան է եղել:

Դատահոգեբանական հետմահու փորձաքննությամբ փորձագետն արձանագրել է, որ Սարգիսը մահվանը նախորդող ժամանակահատվածում եղել է խիստ հուզված, ընկճված հոգեվիճակում: Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի արարքների, վիրավորական արտահայտությունների ու հայհոյանքների և Սարգիսի կողմից ծայրահեղ քայլի դիմելու ժամանակահատվածը երկար չի եղել, նրանց վիրավորանքների և տուժողի կողմից ինքնասպանություն գործելուն նախորդող հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Միսակյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 9-ից:

Արտաշես Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել և վերջին հաշվով դատապարտվել 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 10-ից:

Ընդհանուր իրավասության դատարանում կատարված քննությունից ու կայացված դատավճռից դժգոհ են մնացել ու վերաքննիչ բողոքներ են բերել ինչպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, այնպես էլ ամբաստանյալների շահերի պաշտպանը:

Նոյեմբերի 7-ին վերաքննիչ քրեական դատարանում նրանք կհիմնավորեն իրենց բերած բողոքները, կներկայացնեն իրենց դիրքորոշումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում