Կանադական Վինիպեգ քաղաքի ոստիկանությունը վարձակալությամբ տրվող շինություններից մեկի պահեստային արկղում հայտնաբերել է մի քանի նորածնի նեխած աճյուններ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նշել են իրավապահները, մարմինների գտնվելու վայրի մասին հայտնել են պահեստի անհանգստացած աշխատակիցները:
Ներկայում փորձում են պարզել նորածինների ինքնությունը, ու թե որքան ժամանակ առաջ են նրանք մահացել:
Ենթադրաբար, արկղում եղել է 4 երեխայի աճյուն: Ներկայում ոստիկանությունը փորձում է պարզել, թե ով է եղել դրա վարձակալը: