«Բարսելոնա»-ի հարձակող Նեյմարը հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիին: Բրազիլացի ֆուտբոլիստը նշել է, որ անհամբերությամբ է սպասում Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում հոկտեմբերի 25-ին կայանալիք «Ռեալ»-ի դեմ խաղի մասին:
«Անհամբերությամբ ենք սպասում «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը: Պետք է հանգստանանք, որպեսզի պատրաստ լինենք դիմակայությանը: Ինչ վերաբերում է իմ և Մեսսիի համագործակցությանը, ապա փոխանցումներ ենք կատարում և գոլեր խփում` թիմի հաջողությունների համար:
Մեսսին արագ է մտածում և ճիշտ կողմնորոշվում խաղադաշտում: Նա լավագույնն է և գոեազանցում է բոլորին»,- AS-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը: