Իտալական լաբորատորիան համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 1 խմ պղինձը սառեցնելով գործնականում մինչև զրո կելվինի: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ջերմաստիճանի բացարձակ զրոն, որից սկսվում է կելվինի սանդղակի հաշվարկը, համապատասխանում է -273.15 աստիճան Ցելսիուսի և համարվում է ջերմաստիճանի նվազագույն սահմանը, որը կարող է ունենալ ֆիզիկական մարմինը:
Իտալիայի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի մասնագետների խոսքով՝ երկշաբաթյա փորձի ընթացքում պղնձի 400 կիլոգրամանոց կտորը եղել է « Տիեզերքի ամենասառը խորանարդը»: