Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախատեսվող հանդիպումը Փարիզում դրական քայլ է: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
«Բարձր մակարդակով նման հանդիպումների անցկացումը շատ կարևոր է: Մենք սպասում ենք, որ ձեռնարկված քայլերը կնպաստեն առկա ստատուս քվոյի փոփոխությանը»,- ասել է Մարդը: