«Այաքս»-ի դեմ խաղի ավարտից հետո «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, որ որոշ դրվագներում կատալոնացիների համար հեշտ չէր: Այնուամենայնիվ, Լուիս Էնրիկեի սաներն առավելության են հասել 3:1 հաշվով:
«Չեմպիոնների Լիգայի հանդիպումներում նշանակություն ունեն առանձին դրվագները, որոնց շնորհիվ էլ թիմը հաղթանակ է տանում: Երկրորդ խաղակեսում մրցակիցն առաջ նետվեց, քանի որ պարտվում էր: Մեզ համար ավելի դժվար էր վերահսկել գնդակը, սակայն մենք կարողացանք գրանցել անհրաժեշտ արդյունքը:
Ինչ վերաբերում է առաջիկա «էլ կլասիկո»-ին, ապա «Ռեալ»-ի դեմ խաղից առաջ գերազանց մարզավիճակում ենք: Դա հիանալի հնարավորություն է` մրցաշրջանի բոլոր տիտղոսները նվաճելու պայքարի համար»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը: