Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը գոհ է «Ռոմա»-ի դեմ հանդիպմանը թիմի ցուցադրած խաղից: Հիշեցնենք` Պեպ Գվարդիոլայի սաները 7:1 հաշվով առավելության են հասել հռոմեական ակումբի նկատմամբ, իսկ հոլանդացի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել:
«Պետք է գովեստի խոսքեր հասցեագրել թիմի ֆուտբոլիստներին և մարզչին, ով հիանալի ցուցումներ էր տվել: «Ռոմա»-ի նկատմամբ այդպիսի հաշվով առաելության հասնելը, պարզապես, խելահեղություն է: «Բավարիա»-ն գերազանց խաղ ցուցադրեց:
Սակայն մենք չպետք է հանգստանանք, քանի որ մրցաշրջանը նոր է մեկնարկել: Կարող է տարօրինակ թվալ, բայց մենք դեռ պետք է կատարելագործենք մեր խաղը»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ռոբենի խոսքերը: