Բոլորովին վերջերս Apple ընկերությունը ներկայացրեց OS X Yosemite Mac-երի գործառնական համակարգի նոր վարկած, որը ջերմորեն էր ընդունվել օգտատերերի կողմից: Սակայն նոր օպերացիոն համակարգին կասկածում են այն բանում, որ այն այնքան էլ չի հարգում մասնավոր կյանքը:
Պարզվել է, ՕՀ-ն Apple-ին է փոխանցում օգտատիրոջ գտնվելու վայրը, ինչպես նաև տվյալներ ներդրված Spotlight որոնողական համակարգի հարցումների մասին: Yosemite-ում ինտեգրված է նաև «խելացի» Bing ինտերնետ որոնում՝ Microsoft-ից:
Apple-ում պնդում են, որ օգտատերերի անձնական տվյալները ոչ ոք չի կարդալու: Բացի այդ՝ օգտատիրոջ նույնականացումը կփոխվի 15 րոպեն մեկ:
Այնուամենայնիվ, բազմաթիվ փորձագետներ համարում են, որ անընդունելի է այն համակարգը, որի դեպքում պետք է հավատ ընծայել ընկերության խոստումներին: