Microsoft-ը Nokia ապրանքանիշից հրաժարվելու արշավ է սկսել՝ գրում է The Verge-ն:
Պորտալը նշում է, որ փոփոխությունները կսկսվեն Nokia France-ից: Microsoft-ը հաստատել է The Verge-ին, որ տարբերանշանների փոփոխության գործընթացը տարածվելու է նաև այլ երկրների վրա:
Պորտալը հաղորդել է, որ անցումը Nokia Lumia-ից Microsoft Lumia-ին կմեկնարկի աստիճանաբար՝ Nokia.com կայքից օգտատերերին վերաուղղորդելով դեպի Microsoft-ի նոր բջջային կայք, ինչպես նաև կփոխվի ապրանքանիշի անվանումը սոցցանցերում, օրինակ՝ Facebook-ում ու Twitter-ում: Փոփոխությունները կսկսվեն Nokia-ի ֆրանսիական ստորաբաժանումից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Microsoft-ը Սուրբծննդյան գովազդային արշավում կօգտագործի Lumia ապրանքանիշը՝ Nokia-ի փոխարեն: