Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ից խոշոր հաշվով պարտություն կրելուց հետո «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հայտարարել է, որ սխալ մարտավարություն էր ընտրել: Մասնագետի կարծիքով` հռոմեական ակումբը շատ բան թույլ տվեց մրցակցին:
«Ես սխալվել եմ: Պարտության համար պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Ֆուտբոլիստներն այստեղ մեղավոր չեն: Ամբողջությամբ տանուլ տվեցինք առաջին խաղակեսը:
Կարծում եմ` կարելի էր ավելի փակ մարտավարություն ընտրել և փորձել կասեցնել մրցակցի հակագրոհները: «Ռոմա»-ն ագրեսիվ չէր և «Բավարիա»-ին թույլ տվեց ցուցադրել իր ֆուտբոլը»,- BBC-ն մեջբերում է Գարսիայի խոսքերը: