Thursday, 18 04 2024
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում

«Հայաստանը ցույց է տվել, որ պատրաստ չէ պատժել քաղաքացիներին խոշտանգող պետական պաշտոնյաներին»

Հանրապետականը դեմ է բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատներին օրենքով փոխհատուցում տրամադրելուն: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը որպես հիմնական պատճառաբանություն նշում է ֆինանսների բացակայությունը: Արդյոք ֆինանսական սղությա՞մբ է պայմանավորված նրանց դիրքորոշումը, թե՞ քաղաքական խնդիրներով:

Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ այս հարցն առաջ քաշելը շատ կարևոր է այն տեսանկյունից, որ եթե պայմանականորեն ընդունենք, որ Մարտի 1-ի բացահայտումը պատշաճ չընթացավ, գոնե արդարացի փոխհատուցման սկզբունքը գործի. ամեն ինչ պիտի փոխհատուցվի՝ և՛ բարոյական վնասը, և՛ մարդկային կորուստը, և՛ սոցիալական արդարությունը պիտի համաչափորեն ներառվեն որպես պետության հիմնահարցեր:

«Այս տեսանկյունից կարևորում եմ փոխհատուցման հարցը: Զարմանալին այն է, որ ամեն ինչի համար կարող են գումարներ վատնել, բայց այդ կարևոր հարցը երկրորդական պլան մղել: Ես համաձայն չեմ ՀՀԿ-ի դիրքորոշմանը և կարծում եմ, որ այդ դիրքորոշումը չի բխում հիմնահարցերի ճիշտ լուծման դիրքերից»,- հավելեց նա:

Ի՞նչ կփոխվի, եթե նման օրենք ընդունվի: Գուցե անուղղակի կընդունվի Մարտի 1-ի հանցանքը, և գուցե նման դիրքորոշման պատճառը ոչ թե ֆինանսականն է, այլ վախերն են, թե ինչ կբացահայտվի այդ օրենքի ընդունմամբ: Զրուցակցիս դիտարկմամբ՝ պետության մեջ ցանկացած իրավիճակ վերլուծում ենք պետական մարմինների գործողությունների իրավաչափության տեսանկյունից: Նա չբացառեց, որ իրենց ամենից մտահոգողն այն հարցն է, որ նման պարտավորություն ստանձնելով՝ անուղղակիորեն ընդունում են պետական մարմինների կողմից բռնության կիրառման փաստը և պատճառահետևանքային կապը հասցրածի և հետևանքի միջև: Այս տեսակետից, գուցե հենց այդպես էլ մտածում են, և «արդարացի» է նրանց այդ մտավախությունը, որովհետև իրականում դրանց մեջ իսկապես կապ կա:

«Իրական բացահայտման առումով մենք դեռ շատ բան ենք բացահայտել հենց առաջին օրը՝ մարտի 1-2-ին, բայց եթե իրավական հարթության մեջ ենք դիտարկում՝ որպես ապացուցում, որպես քրեադատավարական դատավարության ընթացակարգ, որպես քրեական դատավարության հիմնախնդիր՝ ստատուս սահմանելու առումով, մենք իհարկե ոչ մի տեղ չենք հասել, որովհետև ի սկզբանե չի եղել տրամադրվածությունը, որ մեղավորներին վեր հանեն ու պատժեն: Թեև հասարակությունն այդ օրն անձամբ էլ է ականատես եղել, թե ինչ է կատարվել, գիտի նաև, թե ովքեր են մեղավորները, բայց տեսնում է այն անպատժելիության մթնոլորտը, որն այսօր տիրում է Հայաստանում: Այսօրվա նաև քաղաքական մթնոլորտը պայմանավորված է իրենց անկարողությամբ, որ չեն կարողանում այնպիսի զսպանակ հանդիսանալ, որ նախաքննական մարմինները կարողանան իրենց գործառույթներն իրականացնել այդ դաշտում»,-հավելեց փաստաբանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու է ՀՀԿ-ն դեմ հանցագործությունների զոհերի հարազատներին օրենքով փոխհատուցում տրամադրելուն, նշեց, որ, նախ, պետությունը չի ուզում պատասխանատվություն վերցնել այդ զոհերի համար, որովհետև եթե պետությունը ֆինանսական պատասխանատվություն վերցնի, այուամենայնիվ, խոսք է լինելու այն մասին, որ պետությունը պատասխանատու է: Բայց այս հարցը, նրա խոսքով, երկրորդ կողմն էլ ունի, որը կապված չէ Մարտի 1-ի հետ. Հայաստանի Հանրապետությունը ցույց է տվել, որ պատրաստ չէ պատժել մարդկանց խոշտանգող պետական պաշտոնյաներին:

«Մենք ունենք հարյուրավոր նման փաստերով հարուցված գործեր և չունենք օրինական ուժի մեջ մտած որևէ դատավճիռ: Այսինքն՝ տարեկան հարուցվում են մոտավորապես հարյուր նման գործեր, որոնք միանշանակ կարճվում են: Ֆինանսական պատասխանատվություն ևս այդ դեպքերում պետությունը չի ուզում կրել, որովհետև խնդիրն այն է, որ եթե անձը ենթարկվել է խոշտանգման, ունի վնասվածք, այդ մասին բարձրաձայնում է, պետությունը պարտավոր է հետաքննել ու բացահայտել այդ դեպքերը: Մեզ մոտ հրաժարվում են բացահայտել դրանք»,- նշեց նա:

Պետությունը, նրա դիտարկմամբ, շատ լավ գիտակցում է, որ չբացահայտելով հանցագործությունները՝ կրելու է ֆինանսական պատասխանատվություն, իսկ այսօր դրանք բացահայտելու պատրաստակամություն չկա, որ այդ ֆինանսական պատասխանատվությունը կրի հենց խոշտանգող անձը: Պետությունը գիտի, որ եթե չենք գնում այդ բացահայտմանը, ուրեմն ամբողջ ֆինանսական բեռը մնալու է մեզ վրա, և դրանից նրանք իհարկե խուսափում են:

«Եթե եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները Հայաստանը կատարեր, այսինքն՝ արդյունավետորեն հետաքններ բոլոր այդ դեպքերը, և մեղավորները ենթարկվեին պատասխանատվության, այդ դեպքում այս օրինագծի անհրաժեշտությունն էլ չէր առաջանա»:

Նրա խոսքով՝ մարտի 1-ի գործի քննության ընթացքը, ինչպես նաև դրան զուգահեռ ընթացող քաղաքական դատավարությունները ցույց տվեցին, որ, այո, գործող իշխանությունները չունեն այդ պատրաստակամությունը՝ բացահայտման ուղղությամբ որևէ գործուն միջոց ձեռնարկել:

Մարտի 1-ի հետ կապված բոլորս գիտենք ինչ-որ շենքերում գործող շտաբների մասին, սակայն ասել, թե ով որքանով էր պատասխանատու, դրա համար քննություն էր պետք իրականացնել, իսկ քննություն սկսելու համար քաղաքական կամք է պետք, որը չկա: Այնպես որ բացառվում է, որ այս իշխանությունների օրոք նման օրենք ընդունվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում